BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Նիկոլի Հայաստանը սոսնձով կպցրած բեմ է՝ ճաքերով, փոսերով, կեղծ լուսավորությամբ

Նիկոլի Հայաստանը սոսնձով կպցրած բեմ է՝ ճաքերով, փոսերով, կեղծ լուսավորությամբ
02.05.2025 | 10:17

Նիկոլը, բնականաբար, չգիտեր, բայց ես Լոռի հասել էի իր այցից մի օր շուտ ու ակամայից ականատեսը դարձա հերթական բեմադրության, որն իրականության հետ ոչ մի աղերս չունի:

Այսօր նա լինելու է Լոռիում. Ստեփանավանում, Մղարթ և Արևածագ գյուղերում: Մղարթում՝ արևային կայանի բացում, իսկ Արևածագում՝ վերակառուցվող դպրոցի աշխատանքների դիտարկում, բայց բուն թեման իր մուտքից առաջ սփռված շքերթն է՝ սկսած Ստեփանավանի թունելի մուտքից, մինչև գյուղամիջյան փոշոտ փողոցներ։ Մարզպետարանի ու համայնքապետարանների աշխատակիցները երկու օր է՝ գրեթե սանրում են ամեն միլիմետր։

(Մոռացողների համար հիշեցնեմ՝ հայտնի «կախիչ-դուշ» օպերացիան էլ էր հենց Ստեփանավանում տեղի ունեցել)։

Ճանապարհները փոսալցվում են, տերև-թուղթ-փոշի է հավաքվում։ Ագարակի քարուքանդ ճանապարհը հանկարծ «հարթ» է դառնում։ Ինչու՞։ Որպեսզի շեֆը գա, նայի ու ասի. «Ապրեք»։ Այս մարդիկ ամեն ինչ անում են, որ Նիկոլը մնա իր կեղծ պատրանքի մեջ։

Սա է իրական դեմքը։ Ցուցադրություն՝ հանուն պահի, հանուն լուսանկարի, հանուն սիրուն սթորիների։ Երկիր, որտեղ ճանապարհ սարքում են ոչ թե մարդկանց, այլ Նիկոլին հաճոյանալու համար։ Երկիր, որտեղ վարչական ողջ համակարգը, մի մարդու այցելությանը սպասող սպասավորների պես, գիշերային հերթափոխով աշխատում է, բայց՝ ո՛չ քաղաքացիների համար։

Նիկոլի Հայաստանը սոսնձով կպցրած բեմ է՝ ճաքերով, փոսերով, կեղծ լուսավորությամբ։

Իրական Հայաստանը փոշու տակ է թաքցված, իսկ այդ փոշին ամեն անգամ մաքրում են ոչ թե մարդկանց հարմարավետության, այլ՝ Նիկոլի աչքին գեղեցիկ երևալու համար։ Սա «իրականություն» չէ, այլ՝ դասական

շոու։ Ու հարցը միայն այն չէ, թե երբ է այն վերջանալու, այլ այն է՝ որքան մարդ դեռ պիտի ապրի էս դեկորացիայի տակ։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1165

Մեկնաբանություններ